Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i160272-Սուրբ_Ծննդյան_տոնին_ընդառաջ_Ամենայն_Հայոց_Կաթողիկոսն_այցելել_է_մարտական_դիրքեր
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 15:59 Asia/Tehran
  • Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորել է հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ Հայոց բանակի քաջարի մարտիկները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Վերջում Նորին Սրբությունը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր է ընծայել զինվորներին՝ բարեմաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։

armeniasputnik.am