Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i163834-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_2811_նոր_դեպք._Մահացել_է_9_քաղաքացի
Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 09, 2022 13:32 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2797392 վերջին մեկ օրում` 7297 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 27762 պացիենտ: Մեկ օրում նվազել է 489-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 359456 անձ` վերջին մեկ օրում 3291 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1559 է:

news.am