Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գազի դադարեցման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i167558-Եվրամիությունը_մտահոգություն_է_հայտնել_Լեռնային_Ղարաբաղում_գազի_դադարեցման_կապակցությամբ
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 13:51 Asia/Tehran
  • Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գազի դադարեցման կապակցությամբ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։

«Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։