Դեկտեմբեր 20, 2022 19:28 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց վարչապետի աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է երկկողմ կամ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Դեռեւս նման օրակարգ չկա»։

news.am

Պիտակ