ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i193284-ՌԴ_խաղաղապահները_մարդասիրական_բեռով_ևս_մեկ_ավտոշարասյուն_են_ուղեկցել_Ստեփանակերտ
ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 08:30 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։