Վահան Քերոբյանը ԱՄԷ-ում կմասնակցի գագաթնաժողովի. ներկա կլինի նաեւ Իլոն Մասկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i193294-Վահան_Քերոբյանը_ԱՄԷ_ում_կմասնակցի_գագաթնաժողովի._ներկա_կլինի_նաեւ_Իլոն_Մասկը
Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summitգագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2023 12:22 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանը ԱՄԷ-ում կմասնակցի գագաթնաժողովի. ներկա կլինի նաեւ Իլոն Մասկը

Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summitգագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը:

Բացի այդ, World Government Summit-ի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Համաշխարհային կարևորագույն այս գագաթնաժողովին բանախոսների շարքում Հայաստանն ընդգրկված է առաջին անգամ։

news.am