Մեկնաբանություն - Անդրադարձ՝ Հայաստանում հակակառավարական ցույցերին
(last modified Wed, 20 Sep 2023 15:22:52 GMT )
Սեպտեմբեր 20, 2023 18:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Անդրադարձ՝ Հայաստանում հակակառավարական ցույցերին

Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային հարձակումներ սկսվելուց հետո, հարյուրավոր երևանցիներ ցույցեր են անցկացրել և պահանջել Հայաստանի վարչապետի հրաժարականը։

Երևանում ցուցարարները Հայաստանի վարչապետի դեմ վանկարկել են «Նիկո՛լ, հրաժարական տուր» կարգախոսը: Ցուցարարները Հայաստանի վարչապետին մեղադրել են դավաճանության մեջ: Ցուցարարները համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանխորոշված ​​ծրագրերի շրջանակում,  Ղարաբաղի հայերին կանգնեցրել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի առջև։ Դա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը վերջերս ադրբեջանական կողմերի հետ զրույցում ընդգծել է. -«Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտի Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումներին»։

Թվում է,թե Բաքվի իշխանությունները օրակարգ են մտցրել Ղարաբաղի հայերի դեմ հրետանային հարձակումները՝ համոզված լինելով, որ Երեւանի կառավարությունը չի միջամտի ռազմական գործողություններին։ Չնայած այս իրողություններին, թվում է, թե Հայաստանի  ժողովրդի և Ղարաբաղի հայության հարաբերությունները  վեր են Երևանի իշխանության ղեկավարների քաղաքական համոզմունքներից։ Կասկած չկա, որ հայաստանաբնակ հայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկական և ազգակցական հարաբերությունները խորացնում են էթնիկական հակումները։ Իլհամ Ալիևի կառավարության կողմից Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրից վտարումը մեծ զայրույթ է պատճառել Հայաստանի քաղաքացիներին։ Հարյուրավոր երեւանցիների հակակառավարական ցույցերն անցկացվեցին այն դեպքում, երբ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտը դրել է խաղաղության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վերադարձի վրա։

Անցած հինգ տարիներին Հայաստանի վարչապետը ժողովրդի հետ իր բանակցություններում մշտապես փորձում էր այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ հարթակներ ապահովել։ Երեւանի պետական ​​պաշտոնյաների տեսակետից՝ համատեղ զորավարժությունների պատրվակով Երեւանում ԱՄՆ ռազմական ներկայությամբ, հուսաալի հարթակ է տրամադրվել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար։ Կարծես թե Փաշինյանի կառավարության քաղաքականությունը համաձայնեցված է արևմտյան կառավարությունների և տարածաշրջանում որոշ ազդեցիկ արտաքին հոսանքների հետ։ Բայց հայ ժողովուրդը մի փոքր ուշ է հասկացել քաղաքական հարաբերությունների որոշ իրողություններ։

Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս  Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ հայ ժողովրդի նվազող աջակցությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններից հետո , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է,-«Հնարավոր է մինչև տարեվերջ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնության, և Հայաստանը ամեն ինչ անում է, որ մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը»:

Ակնհայտ է, որ խաղաղության հասնելու համար Հայաստանի կառավարության ձեռնարկած կարեւորագույն քայլերից մեկը Ղարաբաղի  տարածաշրջանը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելն է ,որն իրականանում է: