Ինչ իրավիճակում հայտնվեց Հաայստանը
(last modified Sat, 23 Sep 2023 07:09:43 GMT )
Սեպտեմբեր 23, 2023 10:39 Asia/Tehran
  • Ինչ իրավիճակում հայտնվեց Հաայստանը

­Սա­կայն ար­ցախ­յան այս ի­րո­ղութ­յուն­նե­րից զատ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=265485&l=am), կա ա­վե­լի գլո­բալ հարց եւս՝ իսկ դե­պի ո՞ւր են գնա­լու հայ­–ադր­բե­ջա­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը:

Այն, որ Ար­ցա­խում ա­զե­րի­նե­րի հար­ձակ­ման թեժ պա­հին Էր­դո­ղա­նը ՄԱԿ­ ամբ­իո­նից խո­սեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին, ի­հար­կե, լուրջ ա­հա­զանգ էր: Դա առն­վազն մեկ բան հու­շում է. քա­նի դեռ Հա­յաս­տա­նում կա Նի­կոլ, թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մը կփոր­ձի ստա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է փայ­լուն կա­տա­րել իր դե­րը՝ շա­րու­նա­կե­լով վատ­թա­րաց­նել հա­րա­բե­րութ­յու­նն­երը Հա­յաս­տա­նի միակ դաշ­նակ­ցի՝ Ռու­սաս­տա­նի հետ եւ պո­տենց­իալ դաշ­նակ­ցի՝ Ի­րա­նի հետ:

­Տե­լեգ­րամ­յան ա­լիք­նե­րից մե­կը՝ «Հայ սպա­յի գրա­ռում­նե­րը» տե­ղե­կատ­վութ­յուն տա­րած­վեց, որ Ար­ցա­խի հա­մար ա­մե­նա­ճա­կա­տագ­րա­կան պա­հին, երբ դեռ ինչ­–որ բան փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յուն կար. «Ի­րա­նի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պետ Մո­համ­մադ Բա­ղե­րին հա­մա­ռո­րեն հրա­վի­րել է իր հայ գոր­ծըն­կեր­նե­րին շտապ մեկ­նել Թեհ­րան՝ ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գո­ւի մաս­նակ­ցութ­յամբ քննար­կե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճգնա­ժա­մը։ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը եր­կու ան­գամ մեր­ժել է այդ հրա­վեր­ը»:

Ու պա­տա­հա­կան չէ, որ այս ի­րա­վի­ճա­կում, երբ Ա­լիե­ւը հա­սել է իր հիմ­նա­կան նպա­տա­կին, դեռ շա­րու­նակ­վում են ակ­տիվ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մը սրա­նով էլ չի սահ­մա­նա­փակ­վի եւ կփոր­ձի «ըն­թաց­քից» լու­ծել նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը: Այս տե­սանկ­յու­նից, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չէ, որ Ի­րա­նից ան­մի­ջա­պես սկսվեց պա­տաս­խան ռեակցիան, ընդ ո­րում, ա­մե­նա­բարձր ատ­յան­նե­րից ե­կող հայ­տա­րա­րութ­յու­ննե­րի տես­քով: Այս­պես, Ար­ցա­խում մար­տե­րի վերսկս­ման ֆո­նին Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Մո­համ­մադ Ռե­զա Աշ­տիա­նին, Շոյ­գո­ւի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում չհա­պա­ղեց ա­ռաջ տա­նել այն տե­սա­կե­տը, որ տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը Ի­րա­նի հա­մար մնում է «կար­միր գիծ»՝ նաեւ ա­ռաջ տա­նե­լով գա­ղա­փար, թե ա­ռա­ջարկ­վող 3+3 ձե­ւա­չա­փը (­Հա­յաս­տան, Ադր­բե­ջան, Վ­րաս­տան, Ռու­սաս­տան, Թուր­քիա, Ի­րան) հար­մար մի­ջոց է Կով­կա­սում խնդիր­նե­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հա­մար։ Շոյ­գուն իր հեր­թին ա­ջակ­ցութ­յուն հայտ­նե­լով կով­կաս­յան զար­գա­ցում­նե­րի վե­րա­բեր­յալ Ի­րա­նի դիր­քո­րոշ­մա­նը, ընգ­ծե­լով, որ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի ներ­կա­յութ­յունն ու գոր­ծու­նեութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում դա­տա­պար­տե­լի է, դրա­նով ցույց տվեց, որ թե­մա­յի մա­սին ի­րա­նա­կան կող­մի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նի: Ի­րա­նի «կար­միր գծե­րի» մա­սին խո­սեց նաեւ ԱԳ նա­խա­րար Հո­սեյն Ա­միր Աբ­դո­լա­հիա­նը: Վեր­ջա­պես, նույն «կար­միր գծե­րի» թե­ման նույն­քան միան­շա­նակ ընդգ­ծեց նաեւ նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռայի­սին:

Ի­րա­նից եւ Ռու­սաս­տա­նից ե­կած այս ազ­դակ­նե­րի պա­րա­գա­յում Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ պա­տե­րազ­մը զար­գաց­նելն ան­գամ Ա­լիե­ւի հա­մար շատ կլի­ներ: Բայց նաեւ, ե­թե նման հար­ված չլի­նի, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րը, թեեւ այլ ի­րա­վի­ճա­կում, բայց մնան Ար­ցա­խում, այս դեպ­քում ար­դեն Նի­կո­լի հա­մար է Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ու­ժե­րի դուրս­բեր­ման ո­րո­շու­մը դառ­նում շատ դժվար: Կարճ ա­սած, ե­թե նա­խօ­րեին կար մի պահ, երբ ի հայտ էին ե­կել սպա­սե­լիք­ներ, որ Նի­կո­լը կհայ­տա­րա­րի ՌԴ­–ի հետ պայ­մա­նագ­րե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Սա­կայն քիչ անց, երբ խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դութ­յամբ հրա­դա­դա­րի մա­սին հայ­տա­րար­վեց, սկսեց աս­տի­ճա­նա­բար գե­րիշ­խող դառ­նալ այն գա­ղա­փա­րը, որ ար­ցա­խա­հա­յերն ու խա­ղա­ղա­պահ­նե­րը մնում են, Նի­կո­լը զան­գա­հա­րեց Պու­տի­նին:

­Թե ինչ են խո­սել, դժվար է միան­շա­նակ ա­սել: Սա­կայն ել­նե­լով ե­րեկ կա­յա­ցած Պու­տին–Ա­լիեւ հե­ռա­խո­սազ­րույ­ցից, ո­րոշ են­թադ­րութ­յուն­ներ կա­րե­լի է կա­տա­րել: Այս­պես, այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին  հա­ղոր­դագ­րությ­ուն­նե­րում այս դե­տալ­ներն են ընդգծ­ված: Նախ. «Վ­լա­դի­միր Պու­տինն ընդգ­ծել է Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չութ­յան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման կա­րե­ւո­րութ­յու­նը։ Հաս­տատ­վել է ադր­բե­ջա­նա­կան կող­մի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ այս հար­ցե­րի շուրջ փոխ­գոր­ծակ­ցե­լու ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ»։ Ու ե­թե դա կյան­քի կո­չեն, ապա նշա­նա­կում է, որ Ար­ցա­խում հայ բնակ­չութ­յուն եւ խա­ղա­ղա­պահ­ներ պետք է լի­նեն: Եվ երկ­րոր­դը. «Պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել ակ­տի­վաց­նել աշ­խա­տան­քը բա­նակ­ցա­յին ու­ղու վրա՝ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հայտ­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ ա­ռա­ջին հեր­թին տրանս­պոր­տա­յին կա­պե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, ադր­բե­ջա­նա–­հայ­կա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման եւ Բաք­վի ու Ե­րե­ւա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաստ­ման ա­ռու­մով»։

Այ­սինքն, ար­ցախ­յա­ն թե­ման միան­գա­մից տե­ղա­փոխ­վում է հայ­–ադր­բե­ջա­նա­կան հար­թութ­յուն՝ ա­ռաջ­նա­յին խնդիր դնե­լով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Կարճ ա­սած, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը պետք է գոր­ծարկ­վեն նո­յեմ­բե­րի 9–ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, ին­չին դեռ էն գլխից հա­մա­ռո­րեն դեմ են ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Այ­սինքն, կա­րե­լի է են­թադ­րել, որ նաեւ Նի­կո­լի հետ Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցում  է այս հար­ցը ե­ղել հիմ­նա­կան­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով այն գեր­խո­ցե­լիութ­յու­նը, ո­րը Հա­յաս­տա­նը ստա­ցավ նի­կոլ­յան այս բո­լոր խա­ղե­րից հե­տո, կա­րե­լի է են­թադ­րել նաեւ, որ նոր խա­ղե­րի հար­ցում նի­կոլ­յան ռե­սուրս­նե­րը դժվար թե բա­վա­կա­նաց­նեն: Ա­ռա­վել եւս, երբ կա նաեւ գլխին կախ­ված ներ­հա­յաս­տան­յան այս հա­մա­տա­րած ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը, ո­րը ե­կավ էլ ա­վե­լի նվա­զեց­նե­լու ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ ա­ռաջ նրա ստա­ցած 9 տո­կոս վար­կա­նի­շը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/?p=265484&l=am