Ինչո՞ւ է փխրուն Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը
Եվրասիական հարցերով վերլուծաբան Համիդ Հաքիմը նշել է, որ Կովկասում գործող զինադադարը լիովին ժամանակավոր է: Որովհետև այս խնդիրն ամբողջությամբ հանգուցալուծելու համար անհրաժեշտ է իրագործման երաշխիք և մի շարք ավելի հիմնարար միջոցառումների իրականացում։
ISNA-ին տված հարցազրույցում, անդրադառնալով լարվածության սրման համար Հարավային Կովկասի շատ բարձր ընդունակությանը, Հաքիմը հայտարարել է, որ Կովկասում լարվածություն ստեղծելու ազդեցիկ գործոններից է լարվածության ցիկլն ու անդրտարածաշրջանային տերությունների առկայությունը։ Այս գործոնը կապված է Կովկասի աշխարհաքաղաքական խնդրի հետ, որը թույլ կետ և լարվածության աղբյուր է տարածաշրջանային երկրների համար, իսկ գրավիչ գործոն՝ այլ երկրների ու տերությունների համար։ Այսպիսով, Կովկասում առկա է փակ ցիկլ, որի մի ծայրը լարվածությունն ու անկայունությունն է, իսկ մյուս ծայրը՝ այլ տերություններ, որոնք իրենց շահերն են փնտրում այս տարածաշրջանում։ Այսինքն՝ լարվածությունը հանգեցնում է այլ տերությունների ներկայությանը, ինչի հետևանքով շարունակվում է լարվածությունը։
Անդրադառնալով Կովկասում վերջին հակամարտության անհապաղ դադարեցման պատճառներին՝ նա հավելել է, որ հակամարտության հետագա ընդլայնումը ձեռնտու չէր Ադրբեջանին։ 2020 թվականի հակամարտությունում Ադրբեջանը հասել էր Հայաստանի հետ հարավային սահմաններին, և չնայած այն ժամանակ գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղն էր, նա իր ուշադրությունը կենտրոնացրել էր իր հարավ-արևմտյան սահմանների վրա (Հայաստանի հարավ-արևելք և Իրանի սահմանը), ուստի գործնականում Ադրբեջանն հարավում այլևս անելիք չուներ, և ցանկացած տեղաշարժ այս տարածքում կասկածի տակ կդներ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բաքուն միայն Ղարաբաղում խաղալու տարածք ուներ և այս խաղը սկսել էր 2020 թվականի հակամարտությունից հետո։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Ալիևին անհապաղ զիջումներին՝ Հաքիմն ասել է. «Կա մի գլխավոր հանգամանք, որ Հայաստանի պայմանները փոխվել են 30 տարի առաջվա համեմատ, նախկինից առ այսօր, հատկապես ռազմական ոլորտում, իրավիճակը խիստ փոխվել էր հօգուտ Ադրբեջանի, ինչը լիովին ակնհայտ էր 2020թ. ղարաբաղյան հակամարտությունում»:
Անդրադառնալով Փաշինյանի պրոարևմտյան մոտեցման ձախողմանը` եվրասիական հարցերով այս վերլուծաբանը հավելեց, որ ինչպես 2008-ին Վրաստանն էր չափից ավելի հույսը դրել Արևմուտքի վրա և արդյունքում մի շարք հռետորաբանությունից բացի ոչինչ չստացավ, Հայաստանը ևս որևէ արդյունք չստացավ իր պրոարևմտյան մոտեցումից։ Այսպիսով, նա մի կողմից անախորժությունների մեջ մտավ Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ Արեւմուտքը նրան միայնակ թողեց։