Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սկսել են հանձնել իրենց զենքն ու զինամթերքը
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները հայտնել են. «Ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների շրջանակում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սկսել են հանձնել իրենց զենքը և զինամթերքը»:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, ռուս խաղաղապահները հայտնում են, որ առ այս պահը Ղարաբաղի հայերը հանձնել են ավելի քան 800 միավոր հրազեն, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և հակատանկային հրթիռային համակարգեր և այս գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին։
Դա համաձայնեցվել է սեպտեմբերի 22-ին Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի ներկայացուցիչների Եվլախում կայացած հանդիպման ընթացքում:
Զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցում են Բաքվի հետ՝ իրենց ուժերի դուրսբերումը կազմակերպելու համար։