Նոյեմբեր 23, 2023 18:45 Asia/Tehran
  • ՌԴ նախագահի օգնականն ակնկալում է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթնաժողովներին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին ներկա կգտնվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ   Հայաստանի ներկայացուցիչները  կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը, և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, այս հանդիպմանը    ԵԱՏՄ  նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա, որպեսզի վերցնի էստաֆետը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից», - լրագրողներին ասել է Ուշակովը։

Պիտակ