Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն արձակվեց տիեզերք։
իշեցնենք, որ պատմական թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը, ինչի հետևանքով «Հայասաթ-1»-ը ևս ուղեծիր կարձակվի նախատեսվածից ուշ։
Արբանյակը տիեզերք արձակվեց Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
https://www.tert.am/am/news/2023/12/01/hayasat-1/4041661