ՀՀ քաղաքացիները ԱՄԷ կմեկնեն առանց մուտքի արտոնագրի. ԱԺ-ն վավերացրել է արձանագրությունը
Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Էմիրություններ։ Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին վավերացրել է արձանագրությունը։ Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չի եղել։
Արձանագրությունը ստորագրվել էր 2023 թվականի սեպտեմբերի 7-ին։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրի 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել համապատասխան երկրների տարածքներով առանց մուտքի արտոնագրի և վճարի:
Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրի` վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական եւ սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:
Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաև որպես տարանցիկ ուղի Հայաստանի քաղաքացիների համար Մերձավոր եւ Միջին Արևելքի, Ասիայի ու Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու
panarmenian.net