Ապրիլ 14, 2024 18:26 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն չպետք է փոխկապակցվի քաղաքական հավակնության հետ. ՀՀ վարչապետի հարցազրույցը ղազախական թերթերին

Այսօր հայ-ղազախական հարաբերություններն առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։

Ղազախստանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկկողմ տնտեսական կապերին, նշել՝ ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչական արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության մասին, մասնավորապես՝ համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

 

Պիտակ