Ապրիլ 21, 2024 14:08 Asia/Tehran

Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այդ մասին Sputnik Արմենիային հայտնում է Հայաստանում ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Մեքենաները սովորաբար շարժվում են  Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:

Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։

Սահմանազատումից հետո, հնարավոր է,  ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։

 

Պիտակ