Անհրաժեշտ է, որ Հայաստանն ուշադիր նայի ենթակառուցվածքային նախագծերի հնարավորությանը. Կապոգուզով
ՀՀ կառավարությունը պետք է ավելի ուշադիր նայի ենթակառուցվածքային նախագծերի հնարավորություններին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետի ԲՐԻԿՍ երկրների տնտեսությունների ուսումնասիրման ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ Եվգենի Կապոգուզովը։
Նրա խոսքով՝ նույն չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը մի հնարավորություն է տալիս, իսկ Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ «Հյուսիս Հարավ» միջանցքը՝ մեկ այլ։
«Շատ կարեւոր է ուսումնասիրել ապրանքների մատակարարումների այդ շղթայում ներառվելու հնարավորությունները եւ փորձել գտնել շփման սեփական կետերը»,- ավելացրել է նա։
Կապոգուզովը նշել է ուշադրության սեեւռման կարեւորությունը հենց տնտեսական շահերի վրա, այլ ոչ միայն այս կամ այն քաղաքական տարրի։
Անդրադառնալով Հայաստանում «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնի բացմանը՝ փորձագետը դա անվանել է շփումների վայր, որտեղ կարելի է օգտակար ծանոթություններ գտնել։
«Շատ կարեւոր է անձնական բաղադրիչը։ Ցանցային էֆեկտը, թերեւս, ամենահաջողն է ընդլայնման հնարավորության տեսակետից։ Բացի այդ, կարելի է կոոպերացիոն եւ տեղեկատվական աջակցություն ստանալ։ Շատ կարեւոր է տեխնոլոգիական եւ տնտեսական փոխգործակցության զարգացումը։ Կցանկանայի, որ հայկական բուհերը միանային համատեղ նախագծերին»,- նշել է նա։
Կապոգուզովը հիշեցրել է, որ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի մասնակիցների կազմը խաչվում է, Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներն են այդ կազմակերպություների երկրները։
Դա վկայում է փոխգործակցության ընդլայնման հնարավորության մասին։
«Միգրացիոն գործընթացները, որոնք արագանում են ԲՐԻԿՍ տարածքում, Հայաստանին լրացուցիչ հնարավորություններ են տալիս։ 2022թ. Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է գրեթե հինգ անգամ։ Հայաստանը հաբ է ԲՐԻԿՍ եւ այլ երկրների հետ փոխգործակցության համար»,- ասել է փորձագետը։
Կապոգուզովը նշել է, որ Հայաստանի հետաքրքրվածությունը ԲՐԻԿՍ երկրներով կապերի ամրապնդման մեջ է, ինչպես նաեւ առեւտրային գործընկերության։
«Հետաքրքիր է Հայաստանի բարձր էկոլոգիական արտադրանքը, որը հայտնի է իր բրենդներով ԲՐԻԿՍ տարածքում։ Հայաստանի արտադրանքը կարող էր մրցունակ լինել նաեւ Չինաստանում։ Փոխգործակցության հարավորությունները տեխնոլոգիական գործողությունների շրջանակում շատ օգտակար կլիներ երկու կողմերի համար։
Ընդլայնումը ԲՐԻԿՍ+ տարածքում ենթակառուցվածքի հասանելիություն է ապահովում։ Գոյություն ունեն շատ ռեսուրսներ, ռեսուրսային կենտրոններ ԲՐԻԿՍ տարածքում։
Եթե Հայաստանը միանա (ԲՐԻԿՍ-ին- խմբ.), ապա հետազոտական մասով դա շատ հետաքրքիր կլիներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման, գյուղատնտեսական վերամշակման, ենթակառուցվածքի օգտագործման, կոոպերացիոն հնարավորությունների տեսակետից։
Սա ամենահետաքրքիր ուղղությունն է, որը կարելի կլիներ իրականացնել Հայաստանում եւ լրացուցիչ շահ ստանալ»,- ամփոփել է Կապոգուզովը։