2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
https://parstoday.ir/hy/news/armenia-i227562-2025_թվականին_Էլեկտրական_էներգիայի_սակագները_սպառողների_համար_կմնան_անփոփոխ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 30-ի նիստում հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2024 16:10 Asia/Tehran
  • 2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 30-ի նիստում հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և  գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները»,- նշված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: 

armenpress.am