Պեկինում մեկնարկել է սպորտի ոլորտին նվիրված սեմինարը. մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i230578-Պեկինում_մեկնարկել_է_սպորտի_ոլորտին_նվիրված_սեմինարը._մասնակցում_է_նաև_Հայաստանի_պատվիրակությունը
Մարտի 20-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում ընթանում է զարգացող երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված սպորտի ոլորտին նվիրված սեմինարը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2025 12:05 Asia/Tehran
  • Պեկինում մեկնարկել է սպորտի ոլորտին նվիրված սեմինարը. մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը

Մարտի 20-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում ընթանում է զարգացող երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված սպորտի ոլորտին նվիրված սեմինարը։

Սեմինարի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալ սպորտի զարգացման չինաստանյան փորձին, նոր կապեր հաստատել տարբեր մայրցամաքներից ժամանած գործընկերների հետ:

Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի (Academy for International Business Officials, AIBO) կողմից, որի կազմակերպած հասարակական-մշակութային միջոցառումների հաճախակի հյուրերն են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Այս սեմինարը ևս բացառություն չէր․ տարբեր մայրցամաքներից ժամանած 9 պատվիրակությունների թվում էր նաև Հայաստանը:

«AIBO-ն ծառայում է որպես Չինաստանի միջազգային մարդկային ռեսուրսների զարգացման համագործակցության ընդհանուր բազա։ 2024 թվականի ընթացքում AIBO-ն կազմակերպել է ավելի քան 2500 սեմինար և աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է շուրջ 75,000 մասնակից ավելի քան 160 երկրներից և 5 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններից։ Պատվով կարող եմ ասել, որ AIBO-ն այժմ դարձել է զարգացման փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման պատուհան, ինչպես նաև կամուրջ՝ Չինաստանի և այլ զարգացող երկրների միջև բարեկամության և գործնական համագործակցության ամրապնդման համար»,- բացման խոսքում ասել է ակադեմիայի փոխտնօրեն Մինգույան Ժենգը:

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ    Արթուր Սեդրակյանը միջոցառման բացման արարողության ընթացքում  արտասահմանյան գործընկերներին ներկայացրեց հայկական սպորտի ձեռքբերումներն ու Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ընձեռած հնարավորությունները:

news.am