Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Բաքվում պահվող հայերի հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով
https://parstoday.ir/hy/news/armenia-i237784-Եվրոպական_խորհրդարանի_պատգամավորը_Բաքվում_պահվող_հայերի_հարցով_հրատապ_հարցումներ_է_ուղարկել_Եվրահանձնաժողով
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։
(last modified 2025-10-05T14:13:42+00:00 )
Հոկտեմբեր 05, 2025 17:43 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Բաքվում պահվող հայերի հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։

Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։

Նշվում է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միակ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։

Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։