Բաբայան. Եթե Բաքուն նախընտրում է փուլային տարբերակը, թող ճանաչի ԼՂՀ անկախությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i23779-Բաբայան._Եթե_Բաքուն_նախընտրում_է_փուլային_տարբերակը_թող_ճանաչի_ԼՂՀ_անկախությունը
Եթե Ադրբեջանը նախընտրում է փուլային տարբերակը, ապա թող ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ մյուս բոլոր հարցերը կքննարկվեն հետագայում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2016 09:15 Asia/Tehran
  • Բաբայան. Եթե Բաքուն նախընտրում է փուլային տարբերակը, թող ճանաչի ԼՂՀ անկախությունը

Եթե Ադրբեջանը նախընտրում է փուլային տարբերակը, ապա թող ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ մյուս բոլոր հարցերը կքննարկվեն հետագայում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը, չի հրաժարվել Ղարաբաղի հիմնախնդրի փուլային լուծման մոտեցումից: «Բայց հարց է առաջանում. եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է հակամարտության լուծմամբ, ինչո՞ւ է պնդում փուլային տարբերակի հարցում: Եթե ադրբեջանական կողմը փուլային տարբերակն է նախընտրում, այդ դեպքում թող ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ փուլային կարգավորման համար ճանապարհ բացի: Դա Ադրբեջանի կառուցողական մոտեցման վառ օրինակ կլինի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Բայց հայտարարությունը, որ Բաքուն ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորություն չի տեսնում, խոսում է այն մասին, որ Բաքվի քաղաքականություն ուղղված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի փուլային կլանմանը: «Դա լուրջ չէ»,- փաստեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ զինծառայողների համար կառուցված շենքի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ներկայացրել է խնդրի լուծման իր կտրուկ եւ ագրեսիվ տեսլականը:

NEWS.am

28/6/2016