Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Կարող ենք ասել, որ մենք ստանձնում ենք Ղարաբաղի ժողովրդին վերադարձնելու օրակարգը, բայց ո՞վ կշահի դրանից։ Արդյո՞ք Ղարաբաղի ժողովուրդը կշահի դրանից։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մատնանշել է սխալներից դասեր քաղելու և եզրակացություններ անելու անհրաժեշտությունը։ «Դա նշանակում է նրանց դատապարտել հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ չիմանան՝ որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա, ես ասում եմ՝ կա՛, այդ հասցեն Հայաստանն է՝ իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով», - նշել է նա։
Փաշինյանը հռետորական հարց է հնչեցրել այն մասին, թե գործնականում ինչի՞ է հանգեցրել Միջազգային դատարանի որոշումը (որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ), որի համար ողջ ազգով ուրախանում էինք։ Վարչապետը նաև նշել է, որ նորից դասեր չենք քաղում և որ ունեցել ենք տարբեր համաձայնագրեր, եղել է Սան Ստեֆանոյի կոնֆերանսը, Բեռլինի կոնֆերանսը, Սևրի պայմանագիրը, տարբեր դատարանների որոշումներ և այլն։ Սակայն հրաժարվել ենք այդ ճանապարհից, որովհետև այն Ղարաբաղի ժողովրդին կդատապարտի հավերժական պանդուխտի կարգավիճակի, - հավելել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը կոչ է արել ղարաբաղահայերին ընդունել Հայաստանի քաղաքացիություն։ «Մենք չենք պատրաստվում կասկածի տակ դնել մի ամբողջ ժողովրդի և պետության ճակատագիրը հանուն նորա, որ մի քանի մասնագետ աշխատանք ունենա։ Մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից։ Դրա արդյունքում մենք հաշմանդամություն ունեցող պետությունից վերածվել ենք լիարժեք պետության», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։