Կայացել է կիբեռհանցագործության դեմ պայքարի կոնվենցիայի թեմայով ՄԱԿ-ի նիստը
Հանոյում կայացած՝ ՄԱԿ-ի կիբեռհանցագործության դեմ պայքարի նիստի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կուբայի արդարադատության նախարարի և Հայաստանի փոխարտգործնախարարի հետ և քննարկել երկկողմ հարցեր։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ Վահիդ Ջալալզադեն նշել է, որ Թեհրանը կարևորում է Հավանայի և Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Իրանի և երկու երկրների միջև հյուպատոսական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։
Ավելի վաղ Ջալալզադեն հանդիպել էր Վիետնամի հասարակական անվտանգության նախարարի հետ և քննարկել երկու երկրների միջև հարաբերությունները։ Նա նաև ելույթ էր ունեցել Կիբեռհանցագործության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրման արարողության ժամանակ։
Արարողությանը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ավելի քան 72 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են նոր կոնվենցիան, որը պատրաստվել է հինգ տարի տևած միջազգային բանակցությունների ընթացքում՝ կիբեռ հանցագործողությունների դեմ պայքարի ընդհանուր շրջանակ մշակելու նպատակով։