Նոյեմբեր 29, 2018 07:31 Asia/Tehran
  • Իրանն ու Շվեդիան ընդգծեցին երկկողմ համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը

ԻԻՀ և Շվեդիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին տարբեր հարցերում երկկողմ համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ  Ջավադ Զարիֆն ու Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալշթրոմը, չորեքշաբթի օրը Ժնևում Աֆղանստանի միջազգային համաժողովին առընթեր կայացած հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցերի և Եմենում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Շվեդիայի քայլերի, միջազգային բազմակողմ հարցերի շուրջ համագործակցության, միջազգային կազմակերպությունների ընտրովի քայլերի փոխարեն մարդու իրավունքների հարցի շուրջ երկխոսության առաջնահերթության և կողմերին հետաքրքրող այլ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, Աֆղանստանի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Ժնև ուղևորված Զարիֆն ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու և Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասի հետ հանդիպման ժամանակ զրուցեց տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ:

   

 

Պիտակ