Դեկտեմբեր 04, 2018 10:46 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի խոսնակ.«Իրանը Սիրիայում ռազմահենակ ունենալու կարիք չունի»

ԻԻՀ զինված ուժերի ավագ խոսնակն ասել է.«Իրանը Սիրիայում ռազմահենակ ունենալու կարիք չունի, որ որևէ երկիր որոշի գրոհել դրա դեմ»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով, որ Իրանը ոչ մի միջամտություն չունի Իրաքում ու Սիրիայում, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է.«Իրաքի ու Սիրիայի կառավարությունների ու ժողովրդի խնդրանքով, ԻԻՀ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում այդ երկրներին»:

Սիրիայում իրանցի ու ռուս խորհրդատուների համգործակցության մասին, գեներալ Շեքարչին ասել է.«Իրանն ու Ռուսաստանը խորհրդատվական հարցերում համադրված գործունեություն են ծավալում»:

Իրանի կողմից հրթիռային փորձարկման մասին ամերիկացիների հայտարարության վերաբերյալ գեներալ Շեքարչին ասել է.«Ոչ մի անհրաժեշտություն չկա Իրանի հրթիռային կարողությունների վերաբերյալ խոսելու համար: Միթե՞ ամերիկացիներն իրենց տրված ցանկացած հարցի պատասխանում են»:

Պիտակ