Դեկտեմբեր 05, 2018 07:16 Asia/Tehran
  • Թեհրանն արձագանքել է Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ արևմտյան  պաշտոնատարների հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Իրանի հրթիռային ու պաշտպանական մշակված ու թափանցիկ ծրագրում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ունենալու մասին որևէ ապացույց գոյություն չի ունեցել, չունի և չի ունենալու»:

Իրանի ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն՛ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրն արձագանքելով Իրանի հրթիռային ծրագրի հարցով ԱԽ-ի նիստ գումարելու համար արևմտյան որոշ երկրների պաշտոնատարների հայտարարություններին, հավելել է. «Իրանի հրթիռային ծրագրի էությունը միանշանակ պաշտպանական ու կանխարգելող է»:

«Իրանի հրթիռային պաշտպանության ծրագիրը որևէ հակասություն չունի ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հետ ու եթե ոմանք Իրանի դեմ շանտաժ կատարելու կամ զգայնություններ ու լարվածություն առաջացնելու մտադրություն ունեն, ԻԻՀ դատապարտում է նման մոտեցումը և դա համարում է ոչ-կառուցողական ու անարդյունավետ»,-նշել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, քննադատելով արևմուտքի երկակի ստանդարտներն ու կողմնորոշումները, հավելել է. «Որոշ երկրներ, միլիարդավոր դոլարներ ծախսելով ռազմական գնումների համար, մի քանի տարի շարունակ ռազմական ոտնձգության են ենթարկում մի երկրի, շրջափակման, սովի ու հիվանդության պայմաններում են պահում միլիոնավոր մարդկանց, կանանց ու երեխաների և արևմուտքը լռում է նրանց դիմաց, իսկ այսօր նման աղմուկ է բարձրացնում Իրանի պաշտպանական խաղաղանպատակ ծրագրի դեմ»:

 

Պիտակ