Ջաբերի Անսարին Բրյուսելում խորհրդակցել է Հելգա Շմիդի հետ
Քաղաքական հատուկ հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնական և Սիրիայի խաղաղության միջազգային բանակցություններում Իրանի ավագ բանագնացը հանդիպում ու զրույց ունեցավ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալի հետ:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին և Հելգա Շմիդը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ զրուցեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ, կենտրոնանալով Եմենի ու Սիրիայի վրա: Կողմերը քննարկեցին Ստոկհոլմում ընթացող միջեմենական բանակցային գործընթացի առաջ մղմանը սատարելու ուղիներն ու նաև Սիրիայում սահմանադրության կոմիտեի աշխատանքի մեկնարկի համար դյուրությունների ստեղծումը:
Շվեդիայում միջեմենական քաղաքական բանակցությունները շարունակվելով և այդ երկրում ժողովրդի տառապանքները մեղմելու կապակցությամբ Եմենի գործուղած պատվիրակության կողմից տնտեսական նախագիծ ներկայացվելուն զուգահեռ, սաուդական կոալիցիան շարունակում է եմենցիների կոտորածը:
Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բանակցությունները Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների խափանարարությունների պատճառով, մինչև այս պահը ձախողել են: