Դեկտեմբեր 11, 2018 17:38 Asia/Tehran
  • Գեներալ Հաջիզադե.«Իրանն տարեկան ավելի քան 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում»

Անդրադառնալով Իրանի վերջին բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ լուրերի հրապարակմանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.«ԱՄՆ-ի արձագանքը ցույց է տալիս, որ այս փորձարկումը շատ կարևոր է եղել այդ երկրի համար»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը,  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական  ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հավելել է.«Իրանը տարեկան ավելի քան  40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սույն թվականի դեկտեմբերի 1-ին, Twitter-ի իր էջում գրել էր.«Իրանը վերջերս միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը բազմաթիվ մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունի»:

Իրանի հրթիռային ծրագրի մասին ամերիկացիների վերջերս կատարած հայտարարությունների վերաբերյալ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկացիները թե՛ նախորդ և թե՛ գործող կառավարության օրոք խոստովանել են, որ ո՛չ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և ո՛չ էլ թիվ 2231 բանաձևը չեն արգելում Իրանի գործունեությունը հրթիռային ոլորտում»: 

 

Պիտակ