Դեկտեմբեր 11, 2018 17:59 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Շվեդիայի բանակցություններում եմեմնցիների նախնական համաձայնությունը

Ողջունելով Շվեդիայի բանակցություններում եմենցիների միջև կայացած նախնական համաձայնությունն Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Եմենում սաուդցիների ագրեսիային վերջ տալու ժամանակը հասել է»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, իր թուիթերյան էջում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանը ողջունում է ՄԱԿ-ի վերահսկողությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում եմենական կողմերի միջև կայացած նախնական համաձայնությունը և աջակցում բանակցությունների շարունակմանը` վերջնական համաձայնության գալ Յեմենի ժողովրդի բոլոր խնդիրների լուծման համար»:

Զարիֆը շեշտել է.«Արտաքին ագրեսորները պետք է դադարեցնեն Եմենի դեմ իրենց հանցագործություններն ու ավիահարձակումները»:

Եմենի խաղաղության բանակցությունների 4-րդ փուլը մեկնարկել է դեկտեմբերի 6-ին, եմենական կողմերի և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիտցի մասնակցությամբ, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

Պիտակ