Դեկտեմբեր 17, 2018 05:39 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատեց աշխարհում ու տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը

Իրանի ԱԳ նախարարը կրկին անգամ քննադատեց աշխարհում ու տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրն իր թուիթերյան էջում նկատելով, որ Իրանի դեմ պատժամիջոցները երբևէ ազդեցիկ չեն եղել, գրեց. «Իրանի թշնամիները վնասում են պարզ քաղաքացիներին, սակայն քաղաքականության մեջ փոփոխություն չեն մտցնում»:

«ԱՄՆ-ի դիրքորոշումներում 180 աստիճան փոփոխությունն էր, որ Իրանի հետ Եվրոպայի բանակցություններում առաջընթացի հնարավորություն ստեղծեց: Այսօր էլ նման ակտիվություն է նկատվում»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Դոհայի միջազգային նստաշրջանի ընթացքում հրապարակված Զարիֆի թուիթերյան ուղերձում ասված է. «Իրանը և եվրոպական երեք երկրներ գումարած երկու (E3+2) խումբը նստած են բանակցության սեղանին: ԱՄՆ-ն որոշեց հրաժարվել և բռնության ու անկարգության սերմեր տարածել»:

ԻԻՀ ԱԳ նախարարը Կատարում մասնակցում է Դոհայի միջազգային նստաշրջանին:

Նստաշրջանի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հանդիպում ու զրույց է ունեցել Կատարի վարչապետ Շեյխ Աբդոլլահ Բեն Նասեր Ալ Սանիի և ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանիի, նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Պիտակ