Դեկտեմբեր 19, 2018 05:09 Asia/Tehran
  • Արևմուտքը հանձնվեց Սիրիայի կապակցությամբ քաղաքական լուծման դիմաց. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը, որ երեքշաբթի օրն իր ռուս և թուրք պաշտոնակիցների հետ Ժնևում մասնակցել էր Սիրիայի սահմանադրական կոմիտեի թեմայով եռակողմ խորհրդակցական նիստին, «Թուիթեր»-ում գրել է. «Ի վերջո Արևմուտքը պարտավորվեց հանձնվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծման դիմաց»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, թուիթերյան գրառման մեջ հավելել է. «Կարգադրություններ կատարելու փոխարեն, Արևմուտքը պետք է սատարի Սիրիայում քաղաքական գործընթացին»:

Սիրիայի սահմանադրական կոմիտեի հարցով եռակողմ խորհրդակցական նիստին մասնակցել են ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան:

Պիտակ