Դեկտեմբեր 20, 2018 07:06 Asia/Tehran
  • Էրաղչին հանդիպել է Շվեդիայի ԱԳ  նախարարին

Շվեդիայի ԱԳ նախարարն ասել է . «ՀԳՀԾ-ն բազմակողմանի կողմնորոշման վրա հիմնված միջազգային համաձայնություն է և դրա գործադրումից շահել են բոլոր երկրները»:

Մարգոթ Վալստրոմը չորեքշաբթի օրը Ստոկհոլմում Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչու հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով Իրանի հետ համագործակցությունները շարունակելու և ընդլայնելու իր երկրի քաղաքական կամքը, հավելել է. «Նկատի առնելով ՀԳՀԾ-ի նշանակությունը չնայած այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելուն, եվրոպական երկրներն, այդ թվում՝ Շվեդիան, ցանկանում են ամեն պայմաններում պահպանել ու գործադրել ՀԳՀԾ-ն»:

Շվեդիայի ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնելով վերջին օրերին Շվեդիայի հյուրընկալությամբ գումարված միջեմենական բանակցություններին Իրանի ցուցաբերած աջակցության և բարիացակամության կապակցությամբ, ընդգծել է Իրանի համագործակցությունն ու օժանդակությունները շարունակվելու նշանակությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին այս հանդիպման ժամանակ Իրանի հետ համագործակցություններն ընդլայնելու և ՀԳՀԾ-ն ակտիվորեն պաշտպանելու ուղղությամբ Շվեդիայի դրական ու կառուցողական դիրքորոշումների կապակցությամբ շնորհակալություն հայտնելով, ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ եվրոպական երկրների առավել ընդլայնված ու գործնական աջակցության անհրաժեշտությունը:

 

Պիտակ