Խարազի. Ստոկհոլմի բանակցությունները Եմենի Անսարոլլահի արժանի հաղթանակն էր
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի բանակցությունների ընդունումը, հաղթանակ էր Անսարոլլահի դիմադրող ուժերի համար:
Եմենի բանակցությունների վերաբերյալ Մեհր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին ասել է.-«Սաուդյան Արաբիան, որը միշտ պայքարել է Եմենի ժողովրդի դեմ, փորձում էր ժողովրդին ռմբակոծելով, նրանց ստիպել ընդունել պարտությունը, սակայն վերջում ստիպված եղավ ընդունել բանակցությունները»:
Քամալ Խառազին հույս է հայտնել, որ Շվեդիայի բանակցությունների համաձայնությունը կշարունակվի և ի վերջո Եմենի ժողովուրդը կկարողանա որոշել իր երկրի ճակատագիրը:
Խառազին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է եմենական-եմենական ձևաչափով բանակցությունները և այդ երկրում կայունության ըւ անվտանգության խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը:
Դեկտեմբերի 18-ին, Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստյան քաղաքում հրադադար է հաստատվել, որի շուրջ Շվեդիայում համաձայնության էին եկել եմենական խմբավորումները: