Հունվար 01, 2019 17:47 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանը տարածաշրջանի ամենաազդեցիկ երկիրն է»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Տարծաշրջանի երկրները գործնականում հանգել են այն եզրակացության, որ Միջին Արաևելքի տարածաշրջանը առանց Իրանի աջակցության չի կարող հաղթահարել իր դժվարությունները»:

Երեքշաբթի օրը Մեհր գործակալությանը տված հարցազրույցում Բահրամ Ղասեմին հավելել է.«Ահաբեկչության դեմ պայքարում Իրանը անցյալը ցույց է տալիս, որ ձգտում է կայունություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում և կանխել անհանդարտությունների թեժացումը»:

Նշելով, որ տարածաշրջանի պետությունների ցանկությամբ և կարողությունների սահմաններում Իրանը շտապ օգնություն է հասցրել նրանց, Ղասեմին հավաստել է.«ԻԻՀ-ն շարունակ ջանքեր է գործադրել անվտանգության կայունացման, տարածաշրջանային համագործակցությունների և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման համար»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հրահրված հոգեբանական պատերազմին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի սկզբունքային քաղաքականությունն է՝ չմիջամտել երկրների ներքին հարցերին՝ ամբողջ ուժով պաշտպանելով տարածաշրջանի անվտանգությունը, ինչը կարող է համարվել նաև Իրանի անվտանգությունը»:

Ղասեմին հավելել է.«Իրնը ինքն իրեն իրավունք չի վերապահում միջամտել որևէ երկրի ներքին հարցերին ու ձգտում է տնտեսական զարգացման ու տարաշարջանի եկրների հետ համագործակցության»:

Պիտակ