Իրանն աջակցում է Եմենի ժողովրդին
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Իրանը որդեգրել է Եմենի ժողովրդին աջակցելու և իրենց իրավունքների պաշտպանության հարցում եմենցիներին հզորացնելու քաղաքականությունը»:
Անդրադառնալով ԻԻՀ-ի կողմից եմենի ժողովրդին տրամադրվող օգնություններին, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին հստակեցրել է.«Եմենի ժողովրդի դիմադրությունը աննշան ու չնչին երևույթ չէ և միջազգային ասպարեզում ԻԻՀ-ն Եմենի ժողովրդի օգտին քաղաքական բանակցություններ և դրական քայեր է իրականացրել»:
Նշելով, որ Արևմուտքի համար «խոսքի ազատությունը» կարևոր չէ, նա այդ ազատությունը մեծ ձեռքբերում է համարել Իրանի իսլամական հեղափոխության համար, ասելով.«Միջազգային կազմակերպություններում Իրանը այնպիսի խնդիրներ է արծարծում, որ ոչ մի երկիր դրանք բարձրաձայնելու քաջություն չունի»: