Հունվար 04, 2019 16:23 Asia/Tehran
  • Միջին Արևելքը դարձել է ԱՄՆ-ի երազանքների գերեզմանոցը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասաց. «Միջին Արևելքն ու Ասիայի արևմուտքն Իրանի ժողովրդի դիմադրությամբ դարձան ԱՄՆ-ի երազանքների գերեզմանոցը»:

Հոջ. Մոհամմեդ Ջավադ Հաջ Ալի Աքբարին հավելել է. «Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը  դժբախտություն ու նողկանք է նվեր բերել այդ երկրին»:

Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմն Իրանի ժողովրդի դիմադրության դիմաց ծանր  օրեր է ապրում, հավելելով. «Լիբանանի Հեզբոլլահը, Իրաքի «Ալ-Հաշդ Ալ- Շաաբի»-ն, Եմենի  Անսարալլահը, Բահրեյնի ժողովրդային հեղափոխությունը և Նիգերիայում իսլամական շարժումն ԱՄՆ-ի հանդեպ դիմադրության շղթայի օղակներն են»:

«ԻԻՀ-ն ներշնչման աղբյուր է համարվում տարածաշրջանում դիմադրության համար և ԻԼԻՊ-ի կրած պարտությամբ գոյության ճգնաժամի է մատնել ԱՄՆ-ի անարժեք կոալիցիան»,-ընդգծել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հավելել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակի  չորրորդ տասնամյակի տարեդարձին Իրանի ժողովուրդն այս տարի նախորդ տարիներից տարբերվող ոճով կնշի չարի դեմ բարու  հաղթանակը»:

Պիտակ