Հունվար 10, 2019 16:05 Asia/Tehran
  • Ռոհանի.«Մենք հպարտանում ենք մեր հրթիռներով»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Հրթիռն այսօր Իրանի պաշտպանական գործիքն է, որով մեր ժողովուրդը հպարտանում է »:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր նշել է.«Առաջիկա շաբաթներին Իրանի արտադրած հրթիռներով երկու նոր արբանյակ է ուղարկվելու տիեզերք»:

Իրանի նախագահը հավելել է.«Իրանի ժողովուրդը, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով մեծ հաջողություն արձանագրեց: Այս համաձայնագիրը կարողացավ մեկ օրում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց բանաձևերը»: 

Նշելով, որ Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի նպատակը միայն երկիրը գրավելը չէր, նախագահ Ռոհանին ասել է.«Իրանի ժողովրդին պատերազմ պարտադրելու Իսլամական հեղափոխության թշնամիների կարևոր նպատակը հեղափոխության գլոբալացման հնարավորության վերացումն էր»:

Անդրադառնալով Իրանի այսօրվա տեխնոլոգիային ու պաշտպանական կարողությանը, Ռոհանին ասել է.«Թշնամին իր ամբողջ կարողությամբ ասպարեզ է դուրս եկել Իրանի դեմ քաղաքական ու տնտեսական ճնշում գործադրելու համար: Սակայն միասնականությամբ ու համբերատարությամբ անշուշտ կարող ենք պահպանել ու շարունակել Իսլամական հեղափոխության  ճանապարհը»: 

 

Պիտակ