Հունվար 13, 2019 10:49 Asia/Tehran
  • Լեհաստանի հավատարմատարը կանչվել է ը Իրանի արտաքին գործերի նախարարություն

Ի նշան բողոքի ԱՄՆ-ի և Լեհաստանի համատեղ ջանքերով Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության հարցերով հակաիրանական կոնֆերանսի անցկացման դեմ, Թեհրանում Լեհաստանի դեսպանության հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Թեհրանում Լեհաստանի դեսպանության հավատարմատար  Վիչեկ Օնլետը շաբաթ օրը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքի նոտան՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վարշավայում հակաիրանական կոնֆերանս անցկացնելու կապակցույամբ Լեհաստանի ցուցաբերած համագործակցության վերաբերյալ:

Իրանի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի  գրասենյակի պաշտոնյան Լեհաստանի հավատարմատարին ասել է, որ Լեհաստանի կողմից անցկացվող հակաիրանական կոնֆերանսը ԱՄՆ-ի կողմից արվող թշնամական քայլ է՝  ուղղված Իրանի դեմ և ակնկալվում է, որ Լեհաստանը չի  աջակցի կոնֆերանսն անցկացնելու ԱՄՆ-ի ջանքերին: 

Լեհաստանի դեսպանատան հավատարմատարն անդրադառնալով կոնֆերանսին ընդգծել է, որ Լեհաստանի դիրքորոշումը տարբերվում է ամերիկյան իշխանությունների կողմից վերջերս արված հայտարարություններից և կոնֆերանսը հակիրանական բնույթ չունի:

Պիտակ