Հունվար 17, 2019 16:04 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ իրավունք չունի միջամտել Իրան-Իրաք հարաբերություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները իրավունք չունեն միջամտել Իրան-Իրաք հարաբերություններին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի Նաջաֆ նահանգում  կայացած ԻԻՀ տնտեսական ակտիվիստների  հետ նիստից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի հայտարարել է, որ Իրանի և  Իրաքի հարաբերությունները միշտ ջերմ են եղել:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Իրանը լիովին պատրաստ է ընդլայնել Իրաքի հետ իր հարաբերությունները մաքսային սակագների  փոխադարձաբար կրճատման կամ վերացման  և սահմանամերձ շրջաններում արդյունաբերական բնակավայրերի շինարարության միջոցով: 

Զարիֆը հայտարարել է, որ Բաղդադում, Էրբիլում, Սուլեյմանիայում, Քարբալայում և Նաջաֆում հինգ օրերի ընթացքում լավ հանդիպումներ է ունեցել Իրաքի պետական պաշտոնյաների և գործարար ակտիվիստների հետ:

«Իհարկե, Իրանի և Իրաքի հարաբերությունները շատ պայծառ ու վառ ապագա ունեն».ասել է Զարիֆը:

Պիտակ