Փետրվար 23, 2019 10:42 Asia/Tehran
  • Իրանի բանակի զորավարժության ընթացքում փորձարկվել է Քրուզ տեսակի հրթիռների կրակումը նավից

Իրանի ծովային զորավարժության խոսնակը հայտարարել է, որ «Վելայաթ 97» զորավարժության երկրորդ փուլում, իրանական ռազմանավերը փորձարկել են «Ղադեր» և «Ղադիր» Քրուզ տեսակի հրթիռներ, որոնք հաջողությամբ խոցել են ենթադրյալ թիրախները:

Գեներալ Համզե Ալի Քավիանին հավելել է, որ ափին տեղակայված  հրթիռային համակարգը ծովում հարվածել է նշված թիրախին:  

Իրանի ծովային զորավարժության  խոսնակը հայտարարել է, որ «Ղադեր» հրթիռը՝ 250  կմ եւ «Ղադիր» հրթիռը՝ 300 կմ հեռահարությամբ, կարող են արձակվել մակերեսային ռազմանավերից, ափամերձ համակարգերիվ եւ օդանավերից:

Իրանի ծովուժի  Վելայաթ-97 մեծ զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 22-ին, Հորմոզի նեղուցում և Օմանի ծովում:  

Պիտակ