Իրանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային ու Բահրեյնին
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը դատապարտել է Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնիի կառավարությունների աջակցությունը Իրանի նավթային պատժամիջոցներին, նշելով, որ այդ քայլը Միացյալ Նահանգներին նրանց կույր հնազանդության հետեւանքն է:
Սեյյեդ Աբբաս Մուսավին հինգշաբթի հայտարարել է, որ Իրանի կառավարությունը եւ ժողովուրդն երբեք չեն մոռանա այս պատմական ժամանակաշրջանում որոշ երկրների թշնամանքը: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որեւէ երկիր նավթի շուկայում փոխարի Իրանին, եւ Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցները կրելու են նման քայլերի պատասխանատվությունը:
Սաուդյան ռեժիմը եւ Բահրեյնը երեքշաբթի օրը ողջունել են ՝ Իրանից նավթի գնման համար որոշ երկրներին տրված արտոնության ժամկետը չերկարաձգելու՝ ԱՄՆ նախագահի որոշումը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադառնալով Սաուդյան Արաբիայի 37 քաղաքացիների զանգվածային մահապատժին, այն անվանել է նախքան իսլամը գոյություն ունեցած տգիտության ակտ եւ ընդգծել միջազգային հանրության կողմից այդպիսի խելագար գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
Մուսավին զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիան այս քաղաքականությունը վարում է տարածաշրջանում խռովարար քաղաքականության շրջանակներում եւ ԱՄՆ կառավարության աջակցությամբ, եւ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի երկրները զգոն լինեն այդ դավադրական և վտանգավոր քայլերի հետեւանքների համար: