Մայիս 14, 2019 17:52 Asia/Tehran
  • Տարբեր հարցերում Իրանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են

Նոր Դելիում իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո, Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է.«Շատ ոլորտներում երկու երկրի դիրքորոշումները համընկնում են»:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ հանդիպումից հետո, արդյունավետ գնահատելով այդ հանդիպումը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նման բանակցություններն ու մտքերի փոխանակումն անհրաժեշտ են Թեհրանի ու Նոր Դելիի համար»:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ասել է.«Հանդիպման ժամանակ, Հնդկաստանի ԱԳ նախարարը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և այդ համաձայնագրով Իրանի շահերի ապահովումը: Իրանը ևս հայտարարել է, որ միջուկային հարցով վերջին քայլերն արվել են ՀԳՀԾ-ի շրջանակում»:

Անդրադառնալով տարածաշրջանային որոշ իրադարձություններին, Զարիֆը հավելել է.«Իրանը կանխատեսել էր ԱՄՆ-ի վարչակազմում խափանարարական քայլեր իրականացրած ծայրահեղական անձանց քաղաքականությունները: Փաստորեն նրանք փորձում են մի կերպ լարվածություն պարտադրել տարածաշրջանին»:

Իրանի և Հնդակստանի առևտրային փոխանակումների ծավալները կազմում են ավելի քան 17 միլիարդ դոլար: 

Պիտակ