Սեպտեմբեր 24, 2024 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանը  ամենաանվտանգ ճանապարհն է հնդկական ապրանքների Կովկաս և Ռուսաստան տարանցման համար

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանին անհրաժեշտ է անվտանգ ճանապարհ՝ իր առևտուրը զարգացնելու և Եվրասիայի ու Կովկասի տարածաշրջաններին միանալու համար, և Իրանի Իսլամական Հանրապետությունը Նյու Դելիի համար ամենաանվտանգ, լավագույն և տնտեսապես ամենաձեռնտու ճանապարհն է։

Իրանի հյուսիսում գտնվող Անզալի նավահանգստային համալիր այցելելուց հետո, Իրանում Հնդկաստանի դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեստը երկաթգծով Բանդար Անզալիի միացումը Իրանի հարավում գտնվող Բանդար Աբասին համարել է   մեծ իրադարձություն առևտրի զարգացման ոլորտում։ 

Նշելով,որ Հնդկաստանը ձգտում է Իրանի, Ռուսաստանի և միջին Ասիայի ու Պարսից ծոցի երկների ներկայությամբ  տնտեսական մեծ քայլ կատարել,  դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեստը հավելել է,-Մենք մտադիր ենք ներկայացնելով Չաբահարի երթուղու և հյուսիս-հարավ միջանցքի ներուժն ու հնարավորությունները շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ապրանքների սեփականատերերը  և ապահովագրական ընկերությունները,  փորձում ենք ձեռք բերել նրանց վստահությունն այս երթուղին ավելի շատ օգտագործելու համար: Հյուսիս-Հարավ միջանցքը Իրանի և Հնդկաստանի միջև հայտնի տարանցիկ երթուղիներից է, և այս երկրի ապրանքները Մումբայ նավահանգստով տեղափոխվելու  են Բանդար Աբբաս, իսկ այս նավահանգստից Անզալի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Միջին Ասիայի երկրներ, Ռուսաստան  և Կովկաս։

Իր աշխարհագրական դիրքի  բերումով, Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է տարբեր մայրցամաքների և տարածաշրջանների խաչմերուկ, բացի այդ, Իրանի միջանցքներով ապրանքների տեղափոխման անվտանգությունն ու էժանությունն արժանացել են  գործարարների և երկրների ավելի մեծ ուշադրությանը։ 

Նկատի ունենալով Եվրասիական ու Կովկասյան երկների  և Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունների զարգացումը, այս հարցը կարևոր է Հնդկաստանի համար, քանի որ այս երկիրը տնտեսական համագործակցության զարգացմանը զուգընթաց կարիք ունի Ռուսաստանի և Եվրասիական ու Կովկասյան երկրների հետ հաղորդակցության միջանցքներին հասանելիություն ունենալուն։  Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ նավահանգստային, մաքսային և  լոգիստիկ  աջակցության ոլորտում համագործակցությունը կարող է շատ կարևոր լինել Թեհրանի ու նաև հարևան երկրների հետ Նյու Դելիի տնտեսական գործունեության ապագայի համար, և այդ ներուժը առկա է Հնդկաստանի կառավարության և ընկերությունների ներդրումների համար:

Բացի այդ, Բանդար Անզալիի ամենակարեւոր առավելությունը Կասպից ծովի նավագնացության առկայությունն է՝ ռուսական եւ իրանական նավատորմի 250 առեւտրային նավերով։
Ամեն դեպքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գործարար փոխգործակցության համար ժամանակի և ծախսերի առումով տնտեսապես ամենաձեռնտու ճանապարհն է:

Առավել դրան, Հնդկաստանը լավ ներդրում է կատարել Իրանի հարավում գտնվող Մաքրանի և Չաբահարի ափերին, ուստի Բանդար Անզալիի միացումը Մաքրանի ափերին, ինչպես նաև Բանդար Անզալիի կապը  Ռուսաստանի հետ,  լավ ձեռքբերում են համարվում Հնդկաստանից և Ռուսաստանից ապրանքներ ուղարկելու համար։

Ներկայում իրանական նավահանգիստները կարևոր դեր ունեն  Հնդկաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխգործակցության  ոլորտում և Հնդկաստանից Ռուսաստան են տեղափոխում շինանյութեր, կերամիկա, սալիկներ և քար, իսկ Ռուսաստանից Հնդկաստան քարածուխ և պոտաշ պարարտանյութ:

Ի դեպ Գիլան նահանգն ունի նաև գյուղատնտեսական արտադրանք, ինչպիսիք են կիվին ու ձիթապտուղը, ինչու չէ նաև դեղագործական հնարավորություններ՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, ինչը կարող է նպաստել երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։

 

Պիտակ