Օգոստոս 22, 2019 08:49 Asia/Tehran
  • Զարիֆ. Շվեդիայում անցկացված բանակցությունները կառուցողական էին

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Շվեդ պաշտոնյաների հետ քննարկումներ իրականացվեցին քաղաքական, տնտեսական հարցերի և ՀԳՀԾ-ի շուրջ»:

Չորեքշաբթի օրը արված թուիթերյան գրառման մեջ, Մուհամմադ, Ջավադ Զարիֆն ասել է. «Շվեդիայի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի և ԱԳ նախարարի հետ քննարկումներում, կարևորվեց ՀԳՀԾ-ի պահպանումը»:

Չորեքշաբթի օրը, Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Շվեդիայում առանձին հանդիպումներ է ունեցել այդ երկրի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ:

Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ հանդիմպման ժամանակ, Զարիֆը խոսել է երկկողմ համագործակցության, Իրանի ու Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների, ՀԳՀԾ-ի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների շուրջ:

Ֆինլանդիա, Շվեդիա և Նորվեգիա կատարած այցերից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը ուրբաթ օրը Փարիզում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

 

Պիտակ