Օգոստոս 28, 2019 11:35 Asia/Tehran
  • Իրանն ու Ճապոնիան կառուցողական բանակցությունուններ են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը և Ճապոնիայի ԱԳՆ Շինզո Աբեն, Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության ու այն նվազեցնելու ուղիների հետ կապված հարցեր:

Հանդիպումից հետո, Զարիֆն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ նշել է. «Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ կառուցողական բանակցություններ ունեցանք Տոկիոյի ու Թեհրանի միջև լավ հարաբերությունների, Պարսից ծոցում լարվածության նվազեցման և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու թեմաների շուրջ»: Նա հավելել է. «Իրանի ակտիվ դիվանագիտությունը կշարունակվի Մալայզիայում»:

Ճապոնիա կատարած այցից առաջ, Զարիֆն այցելել էր Չինաստան, որտեղ հանդիպել էր այդ երկրի ԱԳՆ Վանգ Յիի հետ:

Ճապոնիայից հետո, Զարիֆը մեկնելու է Մալայզիա:

 

Պիտակ