Սեպտեմբեր 03, 2019 08:46 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի օրինազանցությունները նույնիսկ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո չդադարեցին

Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Եվրոպացիները պետք է իմանան, որ նույնիսկ ՀԳՀԾ-ն խախտելուց հետո, օրենքներն անտեսելու ԱՄՆ-ի «ախորժակը» չի թուլացել»:

Ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով Մոսկվա այցելած Զարիֆն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին:

Անդրադառնալով միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ Փարիզի կլիմայական պայմանագրից ու INF-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումներին, Զարիֆը հավելել է. «Ամերիկացիների այս գործողություններն ի վերջո չեն բխում նաև հենց ԱՄՆ-ի շահերից»:

Նրա խոսքերով. «Եթե որևէ երկիր սովորություն դարձնի օրենքները խախտելը, այլևս ականատես չենք լինի օրենքի գերակայությանը և միջազգային հասարակությունը կհայտնվի քաոսի մեջ»:

Զարիֆի հարցազրույցը հեռարձակվելու է այսօր:

 

Պիտակ