Սեպտեմբեր 04, 2019 08:33 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ի ավարտվելու մասին խոսելու համար շուտ է

Նշելով, որ ՀԳՀԾ-ի ավարտվելու մասին խոսելու համար դեռ շուտ է, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Ցավոք, եվրոպացիները չկարողացան կատարել այս կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորությունները»:

ԻՌՆԱ-ն երեքշաբթի օրը հաղորդել է, որ Զարիֆը, Russia Today լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «Եվրոպական երկրները բավարար չափով չպաշտպանեցին ՀԳՀԾ-ն, ու չունեն ռիսկի դիմելու և այս դիվանագիտական նվաճումը միասնական ջանքերով պահպանելու ցանկություն»:

Զարիֆի խոսքերով, եվրոպացիները պետք է տեղյակ լինեն, որ ԱՄՆ-ը չի դադարելու խախտել միջազգային պայմանագրերն ու օրենքները, սակայն դա պատճառ չի դառնալու, որպեսզի ՀԳՀԾ-ն դադարեցվի:

Զարիֆը նշել է, որ եթե եվրոպացիները չկարողանան կատարել իրենց պարտավորությունների թեկուզ մի մասը, բոլոր կողմերը կպարտվեն ԱՄՆ-ին: Նա հավելել է. «Դոլարի և սեփական տնտեսության գերակայության վրա պնդելն ու այլ երկրների դեմ դա որպես գործիք օգտագործելն, ի վերջո կկործանի ԱՄՆ-ին»:

Զարիֆն անդրադաձել է նաև Պարսից ծոցում արտաքին ուժերի ներկայությանը, հավելելով, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում ոչ թե կավելացնի անվտանգությունը, այլ կապակայունացնի տարածաշրջանը:

Նա հավելել է, որ առանց Իրանի, տարածաշրջանի անվտանգությունն անհնար է:

 

Պիտակ