Սեպտեմբեր 04, 2019 11:54 Asia/Tehran
  •  Առաջիկայում կհրապարակվեն Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մանրամասները

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն առաջիկայում կհրապարակի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մանրամասները»:

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքա մեկնած Զարիֆը, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր պարտավորությունները կրճատելու Իրանի երրորդ քայլին, ասել է, որ եթե մինչև հինգշաբթի եվրոպացիները չկատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը կանի երրորդ քայլը:

Զարիֆը հավելել է, որ այդ քայլը չի նշանակում, թե Իրանը դադարեցնելու է բանակցությունները: Նա նշել է, որ Թեհրանը կշարունակի բանակցել, և հենց որ դիմացի կողմը կատարի իր հանձնառությունները, Իրանը նույնպես կդադարեցնի իր պարտավորությունների կրճատումը:

ԻԻՀ հայտարարել է, որ եթե եվրոպացիները կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց հանձնառությունները, սեպտեմբերի 6-ին Թեհրանը կանի իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը:

 

 

Պիտակ