Սեպտեմբեր 08, 2019 18:35 Asia/Tehran
  • Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի հանդիպումը

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է իր պարտականությունները կատարի արհեստավարժ, գաղտնի և անկողմնակալ կերպով»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները կրճատելու Իրանի քայլերն արվում են եվրոպական կողմերի պարտավորությունների չիրականացման դիմաց: Այս բոլոր գործողությունները կկատարվեն  ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համատեքստում»:

Իրանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև համագործակցություններին, որոնց արդյունքում գործակալությունը ներկայացրել է բազմաթիվ զեկույցներ և վերահաստատել Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին:

Կոռնել Ֆերուցեն ևս այդ հանդիպման ժամանակ անդրադարձել է փոխվստահության հաստատմանն ուղղված ՄԱԳԱՏԷ-ի ջանքերին, կարևորելով գործակալության պրոֆեսիոնալ և անկողմնակալ գործունեությունը:

Կոռնել Ֆերուցեն կիրակի վաղ առավոտյան ժամանել է Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպում ու բանակցություն անցկացնելու նպատակով: 

Պիտակ