Սեպտեմբեր 10, 2019 08:27 Asia/Tehran
  • Զարիֆի արձագանքը Նեթանյահուի վերջին ներկայացմանը

ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին ներկայացմանը:

Զարիֆն իր թուիթերյան էջում հրապարակել է 2002 թ ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի մի հատվածը և գրել. «Միջուկային զենքի իսկական տերը, «սուտասան հովվի» նման (իրանական առակ), գոռում է Իրանում գտնվող մի ավերված կառույցի մասին»:

Նա հավելել է. «Նեթնայահուն, առանց կարևորելու անմեղների արյունը, պատերազմ է  փնտրում»:

Երկուշաբթի օրը, Իսրայելի վարչապետը կրկին Իրանին մեղադրել է միջուկային զենք արտադրելու ուղղությամբ գործունեություն ծավալելու մեջ:

Նեթանյահուի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ՄԱԳԱՏԷ-ն երկուշաբթի օրը հրապարակած իր զեկույցում վերահասատատել է, որ Իրանը հավատարիմ է  ՀԳՀԾ-ին:

 

Պիտակ