Ղարիբ Աբադի. Իրանը հարևան երկրների հետ լավ հարաբերությունների կողմնակից է
https://parstoday.ir/hy/news/iran-i111398-Ղարիբ_Աբադի._Իրանը_հարևան_երկրների_հետ_լավ_հարաբերությունների_կողմնակից_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչն ասել է. «Իրանը ձգտում է իր պարսիցծոյան հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել և ողջունում է երկխոսության ցանկացած առաջարկ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 04:05 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի. Իրանը հարևան երկրների հետ լավ  հարաբերությունների կողմնակից է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչն ասել է. «Իրանը ձգտում է իր պարսիցծոյան հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել և ողջունում է երկխոսության ցանկացած առաջարկ»:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբ Աբադին հավելել է. «Իրանը ներկայացրել է տարբեր առաջարկներ, այդ թվում՝ «տարածաշրջանային երկխոսության ֆորումի» ձևավորումը և «տարածաշրջանի երկրների միջև ոչ ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ» պայմանագիրը»:

Նրա խոսքերով. «Տարածաշրջանի որոշ երկրներ, մանսավորապես Սաւդյան Արաբիան և ԱՄԷ-ը, իրենց գոյությունը պատկերացնում են միայն տարածաշրջանային հակամարտությունների ու պատերազմներրի մեջ և իրենց թուլությունը ծածկելու համար ու մարդկանց աջակցելու փոխարեն, ապավինում են զենք արտադրող երկրներին»:

Ղարիբ Աբադին հավելել է. «Այս պահին Սաւդյան Արաբիան իրականացնում է միջուկային ոչ թափանցիկ մի ծրագիր, այն դեպքում, երբ հանդիսացել է NPT պայմանագրի անդամ և ստորագրել է  ՄԱԳԱՏԷ-ի համապարփակ համաձայնագիրը»: